Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ընդունելություն Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

Մայիս 15,2017 19:33

Մայիսի 13-ին Գերմանիայում ՀՀ  դեսպանի և ԼՂՀ մշտական ներկայացուցչի անունից Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով կարևորեց Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանն ու Գերմանիայի հայ համայնքի ակտիվ գործունեությանը՝ հայապահպանության, Հայաստանի և Արցախի զարգացման և հզորացման գործում:

Ելույթով հանդես եկավ նաև ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ով հակիրճ ներկայացրեց Շուշիի պատմությունը, Արցախի մշակութային մայրաքաղաքի ազատագրման կարևորությունը:

Հայ համայնքի երկու ներկայացուցիչ` Ա. Բալայանը և Մ. Օգանեսյանը, պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրերով:

Գերմանիայում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031