Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

Մայիս 17,2017 14:03

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետի թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում քաղաքացիներին բաժանվել են քվեաթերթիկներ և ընտրակաշառք, իսկ երբ ինքն այդ ամենը փորձել է նկարահանել, մի երիտասարդ, խոչընդոտելով լրագրողի` իր մասնագիտական օրինական գործունեությանը, ձեռքից խլել է  «NOKIA» մոդելի բջջային հեռախոսը: Ըստ հաղորդման, նույն երիտասարդը, մտնելով նշված նախընտրական շտաբ, բջջային հեռախոսից հեռացրել է հեռախոսահամարներն ու կարճ հաղորդագրությունները, իսկ դրանից որոշ ժամանակ անց մեկ այլ երիտասարդ անվնաս վիճակում լրագրողին է վերադարձրել վերջինիս բջջային հեռախոսը:

Այսպիսով, ԶԼՄ-ի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի և 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031