Լրահոս
Օրվա լրահոսը

Գոշ լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները կմեկնարկեն անձրևների դադարից անմիջապես հետո

Մայիս 22,2017 16:05

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանի համաձայն «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով նախաձեռնվել է Գոշ լճի ափամերձ տարածքներում կուտակված տիղմից մաքրման և բարեկարգման աշխատանքներ: «Վենդոռ» ՍՊԸ-ի և «Էս Գրուպ» ՍՊԸ-ի միջև ձևավորվել է իրավապայմանագրային համապատասխան դաշտ, ինչի արդյունքում «Էս Գրուպ» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների խորհրդատվական աջակցությամբ և «Վենդոռ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցներով կիրականացնի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները:

ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում հնարավոր չէր եղել իրականացնել` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով /գրեթե ամեն օր ազգային պարկի տարածքում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչն անհնար է դարձնում տիղմի տեղափոխման աշխատանքները/:


«Դիլիջան» ազգային պարկը և տիղմի տեղափոխման աշխատանքներն ստանձնած ընկերությունը պարտավորվել են անձրևները դադարելուց անմիջապես հետո աշխատանքներն ավարտել 5 օրվա ընթացքում:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու համար, ինչի հետևանքով Գոշ լճի տարածքում արձանագրվել էին առանց թույլտվության մաքրման աշխատանքներ իրականացնելու դեպքեր, հետևանքները ժամանակին չվերացնելու փաստեր, տեղամասի պատասխանատուն և «Դիլիջան» ազգային պարկի պահպանության գծով փոխտնօրենը կարգապահական տույժի են ենթարկվել: Հայտնում ենք նաև, որ վերջին շաբաթվա ընթացքում սեփական  դիմումների համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենի երկու տեղակալը և Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետը

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031