Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ-պացիենտ առցանց կապը կներդրվի Հայաստանում

Մայիս 22,2017 16:10

Հայաստանում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և բուժանձնակազմի համար ստեղծված թվային առցանց հարթակի (Life4me+ HIV/AIDS (www.life4me.plus)) հիմնադիր և սեփականատեր Ալեքս Շնայդերը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում նա հավելվածը ներկայացրել է տնօրինությանը, բժիշկներին և ՀՀ-ում հավելվածի ներդրման և կիրարկման անմիջական պատասխանատու «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ի ներկայացուցիչներին:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, մանրամասն ներկայացնելով հավելվածի նպատակը, առաձնահատկություններն ու հնարավորությունները, Ալեքս Շնայդերը նշել է, որ, ստեղծելով բժիշկ-պացիենտ ինտերակտիվ առցանց կապ, հավելվածը պահպանում է պացիենտների տվյալների թվային բազայի և գաղտնիության սկզբունքները:

Հավելվածը հնարավորություն է տալիս հետաքրքրվել պացիենտի վիճակով, նրան հիշեցումներ ուղարկել դեղերի ընդունման մասին։ Իսկ պացիենտը կարող է ստանալ բժշկի խորհուրդները, նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել հանդիպման կամ հետազոտություններ անցնելու մասին: Կենտրոնի մասնագետներն իրենց գոհունակությունն են հայտնել ծրագրի վերաբերյալ և համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Հավելվածն օգտակար կարող է լինել հատկապես միգրանտների կամ մայրաքաղաքից հեռու բնակվող շահառուների համար: Արդեն իսկ առկա է դրա հայերեն տարբերակը, որը տեխնիկապես պատրաստ է ներդրման համար:

Հայաստանը կլինի աշխարհի 25 երկրներից մեկը, որտեղ նախատեսվում է ներդնել հավելվածի փորձնական տարբերակը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031