Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ՀՀ կառավարությունը բնապահպանական և մասնավորապես` կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, դասում է ազգային և պետական գերակայությունների շարքում»

Մայիս 22,2017 16:25

ՀՀ բնապահպանության նախարարի ուղերձը կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ

Հարգելի հայրենակիցներ

Մայիսի 22-ին աշխարհի բազմաթիվ երկրների հետ  միասին Հայաստանը նշում է կենսաբազմազանության միջազգային օրը: Կենսունակ էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը մարդկության գոյության կարևորագույն նախապայմաններից են, որոնք ընձեռում են հասարակության զարգացման և տնտեսական աճի լայն հնարավորություններ: Համաշխարհային տնտեսության թռիչքային աճի ներկայի տեմպերն առաջնային հարթակ են մղում կենսաբազմազանության պահպանության խնդիրները:

Կենսաբազմազանության պահպանության առաջնայնությունն ընդգծելու նպատակով 1993թ. ՄԱԿ-ն ընդունել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան, որն ստորագրել է աշխարհի ավելի քան 168 երկիր: Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով միջազգային հանրության նախաձեռնած գործընթացը, 1993թ. նույնպես վավերացրել է նշված կոնվենցիան և ստորագրել կենսաբազմազանության հետ կապված մի շարք բնապահպանական միջազգային համաձայնագրեր ու արձանագրություններ` իր վրա վերցնելով պարտավորություններ: Վերջիններիս իրականացումը նպատակաուղղված է շրջակա միջավայրի և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը:

«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան Հայաստանը վավերացրել է երկրի անցումային շրջանի առավել ծանր ժամանակահատվածում, երբ զրկված էր կենսաապահովման տարրական միջոցներից: Սակայն, արդեն այդ ժամանակ գերակայող էր այն գաղափարը, որ Հայաստանի զարգացումը մեծապես կախված է կենսառեսուրսների առկայությունից, որոնք ընդերքի պաշարների հետ հավասարապես, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն:

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնապահպանական և մասնավորապես` կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, դասում է ազգային և պետական գերակայությունների շարքում:

Այդպես է լինելու նաև առաջիկայում և մեր բոլորի կողմից իրականացվող  աշխատանքները կտան սպասված արդյունքները:

Շնորհավորում եմ  մեր քաղաքացիներին կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, կոչ անում լինել հոգատար մեզ շրջապատող բնության նկատմամբ, պահպանել և  սերունդներին փոխանցել մայր բնությունից ստացած մեր երկրի հարուստ ու ինքնատիպ  կենսաբազմազանությունը:

 

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tigran says:

    հարգելի պարոն մինասյան եվ պարոն վարչապետ դուք ազատում եք աշխատանքից անմեղ մարդկանց նույնիսկ բերդ եք ուղարկում տնօրենի կոխմից օգտագործված աշխատակիցներին.
    ամբողջ անտառը տակնուվրա է արվել միայն տնօրենի գիտությամբ գիշեր ու ցերեկ անտառը տակնուվրա է արվել.մեկե առանց տնօրենի թույլատրությամբ դա հնարավոր չեր .այս երեք տարվա ընթացքում ինչ սահակ մրուրադյանը տնօրեն է այնքան ծառ է կտրվել վորքան չի կտրվել անցած 20 տարիների ընթացքում.տնօրենը իր աշխատակիցների նկատմամբ արեց այն ինչ արել էր իր հայրը 2001-ին.դիլիջանի անտառներում սոճենի տեսակի ծառերի մասսայական վերացում է արվել.այս ամենը գրում եմ ես հավաստի աղբյուրներից վերձնելով.
    մեկե ձուկը գլխից է փչանում.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031