Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին

Մայիս 24,2017 12:21

Մայիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին:

Համերգին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության քարտուղար Աննա Սվիտալսկան, ռազմական կցորդ Կոլոնել Դարիուս Մարինովսկին, լեհահայ համայնքի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:

Արվեստագիտության թեկնածու, կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանը ներկայացրեց Լեհաստանի հայ համայնքի դարավոր պատմությունը, ձեռքբերումներն ու բերած նպաստը` երկրի զարգացման, հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև մանրամասնորեն անդրադարձավ լեհահայոց մեծ ներդրմանը լեհական մշակութային կյանքում: Արվեստագետը նշեց, որ համայնքի հայապահպանության, ինքնակազմակերպման գործում մեծ է Սփյուռքի նախարարության դերակատարությունը, ի մասնավորի 2009թ. Լեհահայերի 1-ին համաժողովին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությունը բացառիկ ոգևորություն է առաջացրել համայնքում, դարձել շրջադարձային խթան` հայի տեսակը, ավանդույթներն ու մայրենի լեզուն պահպանելու գործընթացում:

Հնչեցին լեհ հանրահայտ կոմպոզիտորներ Ֆեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու, Գրժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուիտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես եկան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը, նվագակցեցին Հասմիկ Տեր-Անտոնյանը և Սուսաննա Երիցյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031