Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղասահքի ՀՀ բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները

Մայիս 24,2017 15:33

Մայիսի 22-ից 23-ը Երևանի Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցում կայացած գեղասահքի Հայաստանի Հանրապետության բաց առաջնության չեմպիոններ են դարձել մեր առաջատար գեղասահորդները:

Թե՛ կարճ և թե՛ երկար ծրագրերում տղամարդկանց մենասահքում հաղթող է դարձել Սլավիկ Հայրապետյանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստյանը: Առաջնությանը մասնակցող Թինա Կարապետյան-Սայմոն Պրու Սենեկալ միակ պարային զույգը, բնականաբար, գրավել է առաջին տեղը:

Տեղեկացնենք, որ գեղասահքի Հայաստանի Հանրապետության հավաքականի բոլոր՝ այդ թվում նաև առաջատար մարզիկների մասնակցությունը ՀՀ առաջնությանը անհրաժեշտ է արդյունքները գեղասահքի միջազգային ֆեդերացիա ներկայացնելու համար:

Առաջնության պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

Նշենք, որ գեղասահքի ՀՀ բաց առաջնությանը մասնակցել են 100-ից ավել մարզիկ-մարզուհիներ՝ Հայաստանի Հանրապետությունից, Կանադայից, Ուզբեկստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031