Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղղություններից մեկը Երևանն է. Lenta.ru

Մայիս 26,2017 13:43

Ռուս զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղղություններից մեկը Երևանն է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BSI Group տուրօպերատորի փորձագետներին:

Ամենապահանջված ուղղությունը, ըստ փորձագետների, Մինսկն է: Բելառուսի մայրաքաղաք ուղևորությունը մեկ անձի համար արժե 18 500 ռուբլի: Դրա մեջ ներառված է ճանապարհածախսը, երեքաստղանի հյուրանոցը, օդանավակայանից հյուրանոց տեղափոխումը, ինչպես նաև քաղաքում շրջելը:

Երկրորդ ամենաէժան ուղղությունը Երևանն է: Հայաստանի մայրաքաղաք ճամփորդությունն արժե 22 800 ռուբլի:

Եռյակը եզրափակում է Չեխիայի մայրաքաղաք Պրահան: Այստեղ հանգիստը ռուս զբոսաշրջիկներին արժենում է 22 900 ռուբլի:

Չորրորդ տեղում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին է (23 500 ռուբլի), 5-րդում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը (23 800 ռուբլի):

6-րդ  հորիզոնականը բաժին է ընկնել Հռոմին (25 700 ռուբլի), 7-րդում՝ Լոնդոնը (38 500 ռուբլի):

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031