Լրահոս
Օրվա լրահոսը

Դա պետք է անի Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

Մայիս 27,2017 12:22

Գործող Ազգային ժողովի եւ կառավարության կազմում մեծ փոփոխություններ կլինեն, այդ թվում՝ կփոխվի «ժամանակավոր» հռչակված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Կարեն Կարապետյանը կհեռանա իր թիմի հետ։ Իսկ մինչ այդ նա կաշխատի ամրապնդվել՝ հենվելով Սամվել եւ Կարեն Կարապետյանների, Հովիկ Աբրահամյանի, անգամ Գագիկ Ծառուկյանի վրա, որի հետ հակասությունների մասին էլ է մամուլը շարունակ գրում։ Մեկ այլ պարբերականում Գագիկ Ծառուկյանի դաշինքը մտցնում են կոալիցիա՝ միավորում Հանրապետականի հետ։

Ուրիշ շատ կանխատեսումներ ու վարկածներ էլ են շրջանառվում, որոնց, անշուշտ, պետք է վերաբերվել որպես ընթերցանության ուշագրավ նյութ, բայց ոչ վերջին ատյանի ճշմարտություն։ Առաջիկա մեկ տարվա մեջ շատ ջրեր կհոսեն, ու թե ով կհասնի 2018-ի «իշխանափոխության» հանգրվանին, այսօր դժվար է ասել։ Սակայն ուշագրավն այն է, որ մեր քաղաքական էլիտա կոչվածը, որի գլխավոր խնդիրը պետք է լիներ երկրի վիճակն ու մեր առաջ ծառացած բարդ խնդիրների լուծումը, զբաղված է աթոռները բաշխելով, այլ ոչ թե երկրի ապագայով։ Եթե մի ամբողջ տարի իշխանությունը զբաղվի ինտրիգներով ու իր տեղն իշխանական բուրգում ապահովելով, հնարավոր է, որ մեկ տարի անց մենք ոչ երկիր ունենանք, ոչ իշխանական բուրգ, ոչ էլ բաշխելու բան։ Քաղաքական կարճատեսության, սեփական շահը երկրի շահից վեր դասելու այս գաղջ մթնոլորտը պետք է փոխվի։ Եվ դա պետք է անի Սերժ Սարգսյանը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031