Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանում եւ Ադրբեջանում կրկնակի շատ իրանցի է հանգստանում, քան ՀՀ-ում». Էմմա Բեգիջանյան (Տեսանյութ)

Մայիս 27,2017 13:38

Վրաստանում եւ Ադրբեջանում  գրեթե կրկնակի անգամ շատ իրանցի զբոսաշրջիկներ են հանգստանում, քան ՀՀ-ում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

«Իրանցիները ՀՀ-ում ամեն ինչ հավանում են, բայց երբ սեփական մեքենայով են գալիս՝ փոշմանում են, այնքան են ճանապարհներին նրանց կանգնեցնում… Տեղի թանկությունն էլ կապ ունի, իսկ Վրաստանի ծառայությունների որակից ավելի գոհ են: Վրաստանում բարեհամբույր են վերաբերվում բոլոր հարցերում»,-նշեց իրանագետը:

Հավելենք, որ փորձագիտական գնահատականներով՝ այս տարի մարտ-ապրիլ ամիսների համար կանխատեսվել է մոտ 25 000 իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031