Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանի ձեռնարկած վերանորոգումն ԱԺ-ում քննարկումների տեղիք է տվել (Ֆոտոշարք)

Մայիս 29,2017 14:32

ԱԺ նորանշանակ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ձեռնարկած վերանորոգման աշխատանքները գրավել են լրագրողների ուշադրությունը: Նրան հատկացվել է ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակը, որտեղ Արփինե Հովհաննիսյանը սկսել է վերանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնել: Նաղդալյանի ողջ գույքը՝ կահույքը, անգամ լվացարանը ապամոնտաժվել է եւ ԱԺ միջանցքում է:

Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ զուտ կոսմետիկ փոփոխություններ է կատարում, դա կապիտալ վերանորոգում չէ: Հայտնի է, որ ԱԺ աշխատասենյակներում նման վերանորոգման աշխատանքները իրականացվում են տվյալ պատգամավորի հաշվին:

Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ այժմ ձեր գործընկերները բուռն վերանորոգման աշխատանքների մեջ են, Ձեր աշխատասենյակը Արտակ Զաքարյանի սենյա՞կն է, պատրաստվո՞ւմ եք այնտեղ վերանորոգում անել: Նա պատասխանեց, որ հիմա չի պատրաստվում վերանորոգել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից էլ հետաքրքրվեցինք՝ քանի տարի է՝ այս նույն աշխատասենյակում եք, վերանորոգում չե՞ք ուզում անել: Նա պատասխանեց. «Այս պահին նման բան չեմ պլանավորում»: Մեր դիտարկմանը, որ ձեր գործընկերները կահոււյք են փոխում, նոր գույք են բերում, դուք չե՞ք փոխելու՝ նա պատասխանեց. «Լավ են անում, բարով մաշեն, ուրախությամբ վայելեն: Ես չեմ պատրաստվում կահույք փոխել: Որ եկել եմ այս աշխատասենյակ, էլի չեմ արել: Միայն այս հեռուստացույցն եմ բերել, այն էլ՝ նվեր եմ ստացել, մեկ էլ Աստվածաշունչն ու իմ գրադարանը: Միգուցե իմ սենյակն ավելի լավ վիճակում է եղել, ես ավելի լավ ժառանգություն եմ ստացել, չգիտեմ»:

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այն, ինչի շուրջ աղմուկ է բարձրացվել՝ անտեղի է: Պատուհաններ, դռներ, մանրահատակ, ոչինչ չի փոխվում: Նա վստահեցրեց, որ կահույքն անգամ չի փոխվում, պարզապես վերանորոգումից չփչանալու համար հանել են դուրս: Հնարավոր է ընդամենը ավելացվի նոր բազմոց: Ինչ վերաբերում է փոփոխություններին, նա ասաց, որ հանել են ընդամենը սանհանգույցն ու լվացարանը, ինչը հիգիենայի հարց է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031