Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. գործարկվելու է «TELEGRAM» բջջային հավելվածը

Մայիս 30,2017 10:08

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:

Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:

Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագրել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով):

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան:

Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են:

Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով:

 

Ճանապարհային ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031