Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ կառավարության բոլոր նախագծերին «դեմ» քվեարկել»․ Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)

Մայիս 30,2017 12:42

Այսօր մեկնարկած ՀՀ ԱԺ արտահերթ նիստին ՀՀ ԱԺ պատգամավորների և կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի միջև բանավեճ ծավալվեց։ Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է մի շարք նախագծեր, որոնք առաջարկվում է ընդունել 24-ժամյա հատուկ ռեժիմով։

Այս առիթով ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե, օրինակ, թոշակավորման հետ կապված նախագիծը բացարձակ արագ ռեժիմ չի պահանջում։ Փոխնախարարն էլ պնդեց, թե հենց այդ նախագիծը պահանջում է նման ռեժիմ, քանի որ այն անհրաժեշտ է ընդունել մինչև հուլիսի 1-ը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ մտահոգություն հայտնեց, որ առանց դեբատների  նախագծերն ընդունելուց տուժելու է ժողովրդավարությունը․«Նույնիսկ մեկ նիստ ավել չեք ուզում գումարել, որ այս հարցերը քննարկվեն։ Այս պրակտիկան բացարձակապես անընդունելի է։ Խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացնելու փորձ է արվում»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկով հանդես եկավ․«Առաջարկում եմ՝ մի անգամ խորհրդարանը կառավարության բոլոր նախագծերին «դեմ» քվեարկի և դրանով կառավարությանը տալ ուղերձ, որ այսուհետ նման մոտեցում չցուցաբերվի։ Ըստ էության՝ սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի, խորհրդարանական կառավարմանը։ Փոխնախարարը պնդում է, թե սրանք երկար քննարկելու նախագծեր չեն, ես էլ պնդում են, որ երկար քննարկելու բան կա։ Եթե քննարկումները հանում եք շենքից, դրսում ունենալու ենք այլ բաներ»։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն  էլ նկատեց, թե «խորհրդարանը նոր է սկսել աշխատանքները, բայց դուք արդեն խոսում եք չարաշահումների մասին»։

Դառնալով Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի մտահոգություններին՝ Արփինե Հովհաննիսյանն առաջակեց փոխել կանխավարկածը։ Հրատապության վերաբերյալ ասաց, որ բերված վեց նախագծերից յուրաքանչյուրն էլ հրատապության մեջ է․ «Եթե փոփոխություններ չլինեն կենսաթոշակների մասին օրենքի նախագծում, ապա այդ մարդիկ գնալու են թոշակի՝ բյուջեում լրացուցիչ ծախսերով։ Իրավական ակտերի մասին օրենքում եթե փոփոխություն չկատարվի, 40-ից ավելի նախագծեր ձևական թվերով կարգեր են լրացվելու, իսկ կառավարության կառուցվածքի վերաբերյալ կառավարությունն ինքն իրավունք ունի ներկայացնելու հատուկ ընթացակարգ»։

Նիկոլ Փաշինյանն էլ զգուշացրեց, թե առաջիկայում լուրջ հակասություններ ենք ունենալու ԱԺ կանոնակարգ օրենքի հետ կապված։ Այնուհետև խորհրդարանն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031