Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք կրակում են, բայց իրենք էլ չգիտեն՝ ինչո՞վ են կրակում, ի՞նչ ուղղությամբ եւ քանի՞ փամփուշտ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 30,2017 13:17

Բացատրելով, թե ինչու է Արցախի պաշտպանության  բանակը  որոշել սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ  հաղորդել  ոչ  թե ամեն օր, այլ շաբաթը մեկ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասել է. «ՊՆ ունեցած տեղեկատվությունը՝ որքա՞ն կրակեցիե, ո՞ր ուղղությունից եւ ինչպե՞ս, պարունակում է որոշակի գաղտնիություն»։

«ՉԻ» – Գաղտնիության, իհարկե, պարունակում է, բայց ո՞ւմ համար։ Հաստատ՝ ոչ ադրբեջանցիների։ Հակառակ դեպքում կստացվեր, որ նրանք կրակում են, բայց իրենք էլ չգիտեն՝ ինչո՞վ են կրակում, ի՞նչ ուղղությամբ եւ քանի՞ փամփուշտ։

Ու եթե նրանք, օրինակ, գնդակոծում են Մարտակերտը, ու մերոնք հաղորդում են այդ մասին, նրանք ասում են՝ «հա՛, փաստորեն չենք սխալվել, մենք էլ մտածում էինք՝ կարող ա՞ սխալմամբ Եվլասխի վրա ենք կրակել»։

Մի խոսքով՝ այդ տեղեկությունները որոշակի գաղտնիություն պարունակում են, բայց՝ միայն մեզ համար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031