Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպեր Սաքոյի ու Սպիտակցի Հայկոյի երգը ֆուրոր է առաջացրել Թուրքիայում (Տեսանյութ)

Մայիս 31,2017 11:01 Share

Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը, թվում է, վերջապես գտել է իր լսարանը:

Համացանցում տարածվել է հոլովակ, որում երևում է՝ ինչպես են Թուրքիայի տարբեր հաստատություններում մարդիկ զվարճանում այդ երգի տակ:

Հայերենով հնչող թուրքական ելևէջները իսկական ֆուրոր են առաջացրել Թուրքիայում, համացանցում տարածվել են երգի տարբեր միքսեր, ռեմիքսներ, հասանելի է նաև երգի թուրքերեն թարգմանությունը:

https://www.youtube.com/watch?v=qf_WtmNLY-I

Ավելի զավեշտալին  այն է, որ դա բուռն քննարկումների տեղիք է տվել Ադրբեջանում: Ադրբեջանցիները համացանցում «ամոթանքի տարափ» են տեղացել թուրքերի գլխին, որի արդյունքում որոշ հոլովակներ անգամ հեռացվել են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել