Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետի պահանջով կարգելվի անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների հետագա շահագործումը

Մայիս 31,2017 18:22 Share

Մայիսի 30-ին Վանաձորի Աղայան 74/1 հասցեում վերելակի անսարքության պատճառով գրանցված դժբախտ պատահարի առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Մարզի ղեկավարի հանձնարարությամբ շրջաբերական գրությամբ կրկին անգամ խստիվ զգուշացվել է մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել համայնքների բարձրահարկերում շահագործվող վերելակների շահագործման տեխհսկողությանը: Նրա պահանջով շահագործվող վերելակների կրկնակի տեխհսկողություն կիրականացվի՝ արգելելով անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների հետագա շահագործումը՝ անթույլատրելի համարելով երբևէ նման դեպքերի կրկնությունը:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել