Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափ ոգեւորիչ նախաձեռնություն էր. (Ֆոտոշարք)

Հունիս 01,2017 23:58 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում այսօր շուքով նշվեց «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», որը կազմակերպել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ կրում էր «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանը:

Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի նախադպրոցական 25 հաստատությունների 200 սաներ մրցեցին տարբեր մրցաձեւերում, իսկ պայքարի ավարտին բոլոր մասնակիցներն ստացան Գագիկ Ծառուկյանի սահմանած արժեքավոր նվերներ:

Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզի դաստիարակչուհի Արեւիկ Նազյանը Aravot.am-ին ասաց. «Առաջին անգամ ենք մասնակցում մանկական այսպիսի խոշոր միջոցառման: Անչափ ոգեւորիչ նախաձեռնություն է, որը խրախուսում է երեխաներին, արժեքավոր եւ նպաստավոր դերակատարություն ունի երեխաների դաստիարակության, այդ թվում նաեւ՝ ֆիզիկական, դաստիարակության գործում: Շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, բոլոր կազմակերպիչներին, որոնք նախաձեռնել են այս միջոցառումը: Մեր մանկապարտեզում երեխաները պարապում են ֆիզդաստիարակության կոնկրետ ծրագրով, իսկ այս միջոցառմանը պատրաստվել ենք լրացուցիչ՝ ձեռքի տակ ունենալով առաջարկվող վարժությունների ծրագիրը: Մասնակցել ենք Աբովյան քաղաքի մանկապարտեզների միջեւ անցկացված մրցությանը, գրավել երկրորդ տեղը եւ այսօր այստեղ հանդես գալու իրավունք ենք նվաճել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: