Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ կդառնա Արթուր Խաչատրյանը

Հունիս 02,2017 17:59

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, ըստ «Երկիր մեդիայի»՝ հաստատեցին տեղեկությունը, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին։ Նրա փոխարեն կուսակցությունը նույն պաշտոնում առաջադրելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին։ Վերջինս ունի պետական համակարգում եւ միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ։

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում այս առնչությամբ գրել է. «Արթուրին ճանաչում եմ 1991 թվականից, միասին անցել ենք ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության երկար ճանապարհը։ Արթուրն իր մտքով, գրչով, հարցերին շիտակ նայելով, ճշմարտության պաշտպանելու կրքով առանձնանում էր, ու պատահական չէ, որ այդ ամենի համար նա ուսանողականում կրում էր «օպոզիցիա» անունը։ Նա ստացավ փայլուն կրթություն, փայլուն գիտելիքներով ու հմտությամբ։ Ապրիլյան օրերին էլ, հակառակ խիստ զբաղվածությանը, առաջիննների թվում կամավորագրվեց Դաշնակցության խմբերին ու մեկնեց առաջնագիծ։ Մի խոսքով՝ վստահ եմ, որ Շիրակում լավ ղեկավար կլինի։

Հ.Գ. կլինի առաջին մարզպետը թերեւս, որ Ամերիկյան համալսարանում էլ վերապատրաստման կարիք չի ունենա։ Այդ համալսարանն ու հետագայում բրիտանական կրթությունը ամեն ինչ ասում են։ )))»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930