Լրահոս
Օրվա լրահոսը

Գողություն «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից. գողացել են չհրկիզվող պահարանը (Տեսանյութ)

Հունիս 05,2017 19:55

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը՝ առերևույթ հանցագործություն  կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղերից մեկի մուտքի ապակյա փեղկը, մուտք է գործել ներս և հափշտակել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է կանխիկ գումար:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները. տեսախցիկներն արձանագրել են մուտքի դուռը բացելու և պահարանը հափշտակելու դրվագները։

Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն առերևույթ հանցագործություն կատարած անձի, նրա գտնվելու վայրի կամ գողության հանգամանքների մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930