Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանել են «От Мартина» սեփականատիրոջ հայրական տունը. akhaltskha.net

Հունիս 06,2017 13:07

Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջի տունը թալանել են: Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ: «От Мартина» սեփականատիրոջ հայր՝ Մարտին Պապոյանը ասում է, որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանը գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը,   միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին:

Ըստ նրա՝ դռները և պատուհանները վնասված չեն: Մարտին Պապոյանն ասում է, որ նման բան երբեք չի պատահել, և նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երևանում է ապրում և ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930