ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մոնիթորինգային զորավարժությունները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվել կողմերի հետ: Դրանք իրականացվում են զինվորական ուղեկցությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերի տարածած հայտարարության մեջ:
«Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ պարզաբանում է այն տարածքը, որտեղ նախատեսում է անցկացնել մոնիթորինգային զորավարժությունները: Նա ընտրում է այնպիսի տեղանք, որը հնարավորություն է տալիս գնահատել իրավիճակը: Մոնիթորինգային զորավարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կարողանում են կողմերի հետ կառավարել համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կոնտակտի միջոցով: Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմի անդամները բրիֆինգների միջոցով ապահովվում են տեղեկատվությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Սպիտցերը նշել է, որ մոնիթորինգային զորավարժությունները վստահության ամրապնդման ճանապարհին կարևոր գործիք են, և անձնական ներկայացուցիչը շարունակ փնտրում է այլ միջոցներ՝ կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ