Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայացված է որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա իրական ունեցվածքը». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Հունիս 07,2017 15:38

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընթերցեց, թե մինչ այս հանձնաժողովը 2012-ից մինչ օրս գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները որոնք էին: Ըստ այդմ, այդ մարմնի գործառույթների մեջ էր մտնում հայտարարագրերի ռեեստրի վարումը, դրանք վերլուծելը, պաշտոնյաների շահերի բախման եւ էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը, դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը:

Նա հարցրեց՝ ձեզանից մեկը հիշո՞ւմ է որեւէ դեպք, երբ այս հանձնաժողովը մարդու իրական ունեցվածքի ոչ համապատասխանության դեպքում որեւէ հանրային խնդիր բարձրացրած լինի. «Քանի դեռ մեր երկրում կա ապօրինի հարստացում, քանի դեռ պաշտոնը մեր երկրում ապօրինի հարստացման ուղիղ ֆորմուլան է, մենք ունենք կեղծ հայտարարագրեր, որտեղ անձը շատ դեպքերում ներկայացված է որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա իրական ունեցվածքը»:

Ըստ տիկին Զոհրաբյանի, այդ հանձնաժողովը օրենքով իրեն տրված գործառույթները չի կատարել: Նա ասաց, որ այսօր կոռուպցիան մեր երկրի թիվ մեկ մարտահրավերներից է, ապօրինի հարստացումը՝ լրջագույն խնդիրներից մեկն է, բայց վստահ չէ, որ Ապօրինի հարստացման դեմ օրենք ընդունելով՝ այն վերանալու է:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց, որ ընդդիմությունը հանձնաժողովում թեկնածու առաջադրելու իրավունք ունենա:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր՝ հնարավոր է Հանրային խորհուրդը առաջադրի ընդդիմության թեկնածու: Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց՝ հնարավոր չէ, չի կարող նախագահի նստավայրում նստած Հանրային խորհուրդը նման բան անել եւ առաջադրել անաչառ թեկնածու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930