Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ վիճաբանություն՝ դատարանում. սպանվածի մայրը բղավեց. «Ե՜ս եմ որդի կորցնողը» (Տեսանյութ)

Հունիս 07,2017 15:43

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործի քննությունը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսին Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը: Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանը խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ՝ ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրան եւ ապօրինաբար զրկել կյանքից:

Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի հարցաքննության ժամանակ կողմերը նրան խնդրեցին ցույց տալ, թե ամբաստանյալներից ով է Յուրա Հակոբյանը: Մայրը մատնացույց արեց մեկին, ինչին ի պատասխան դահլիճում ներկաները ծիծաղեցին, թե «տատիկն անգամ չգիտի՝ ով է մեղադրյալը»:

Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը դատավորին պնդեց, որ սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, տատիկին հուշել է՝ «մամ, նա է Յուրան»: Էմմա Աբրահամյանը հուզվեց, բղավեց ու պնդեց, որ իրեն չեն հուշել. «Ե՜ս եմ որդի կորցնողը, ոչ թե դու»:

Տուժող կողմի փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ Էմմա Աբրահամյանը մեջքով է կանգնած եղել դահլիճին եւ հուշում չի լսել:

Փառանձեմ Մեյթիխանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ «մամա» չի ասել, այլ ասել է. «էս կողմից էն կողմ՝ բոլորին նայիր, նոր ասա, որովհետեւ Յուրան ոստիկանների հետեւում չէր երեւում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Սպանվածը մարդ է, անհատ և ի՞նչ կապ ունի թե ում ամուսինն է… Սա առնվազն անտակտություն է…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930