Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո’չ մի տեղ էլ դուրս չենք գալու». Ֆիրդուսցիները կպայքարեն իրենց տաղավարների համար

Հունիս 08,2017 15:27

Այսօր կառավարության առաջ ցուցարարների մի քանի խումբ կար` Ֆիրդուսի տարածքի առեւտրականները, «Նաիրիտի» նախկին աշխատակիցները, հաշմանդամ դարձած օդաչուները:

«Ոչ մի տեղ էլ դուրս չենք գալու, թող փորձեն մեզ հանեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսում առեւտուր անող կանանցից մեկը: Նրա խոսքով. «Վարկեր ենք վերցրել, ապրանք ենք բերել եւ հիմի պետք է առեւտուր անենք` մեզ հանում են, ուրիշ տեղ ուղարկում, բայց մեր գնորդները ուրիշ տեղ չեն գալու մեզ գտնեն»:
Նրանց տաղավարների տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվելու, շենքեր են կառուցվելու:


Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին առեւտրականները, քաղաքապետը հանձնարարել է իրենց այլ շուկաներում տեղավորել, սակայն առեւտրականները գտնում են, որ այլ տոնավաճառ գնալով գնորդներին կկորցնեն: Նրանք ասացին, որ չեն պատրաստվում իրենց տարածքները լքել` չնայած այն բանին, որ քաղաքապետարանը մեկ շաբաթ ժամանակ է տվել գույքագրում անելու եւ տեղափոխվելու:

Կառավարության մոտից Ֆիրդուսի առեւտրականները գնացին քաղաքապետարան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930