Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է զարգացնենք մեր երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունները». Հրանուշ Հակոբյան

Հունիս 08,2017 20:07

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Ուիլոուբի քաղաքապետ Գեյլ Գայլս-Գիդնեյին,  Հայ  առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի  թեմի առաջնորդ գերաշնորհ տեր  եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանին և թեմական խորհրդի փոխնախագահ, Փոքրամասնության գործերի պետական հանձնաժողովի ատենապետ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանին:

Ուիլոուբի քաղաքը, որի քաղաքապետն է Գեյլ Գայլս-Գիդնեյը, ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» ծրագրի շրջանակներում քույրացել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետ:

Տիկին Գայլս-Գիդնեյը ընտրվել է Ուիլոուբիի քաղաքապետ 2014թ. ապրիլի 12-ին: Նա 150 տարվա պատմություն ունեցող Ուիլոուբի քաղաքի 50-րդ քաղաքապետն է:

Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց հայ-ավստրալական բարեկամական կապերի զարգացումը: Նա, մասնավորապես նշեց.«Տպավորված եմ  Ավստրալիայի կառավարության և տեղական մարմինների ջանքերով, ինչի շնորհիվ մեր հայրենակիցները երկրի լավագույն քաղաքացիներ են, բայց շարունակում են հավատարիմ մնալ իրենց արմատներին, պահպանում են ինքնությունը, հավատը, լեզուն, մշակույթը, ավանդույթները: Պետք է զարգացնենք մեր երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունները, ինչը դուք արդեն անում եք որպես քույր քաղաք»:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և հանգամանալից զրույցի համար: Քննարկվեցին համագործակցության շրջանակները և ուղղությունները:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930