Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը

Հունիս 09,2017 14:52

Հունիսի 8-ին կյանքից հեռացավ ականավոր գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանը:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս Սարինյանի ընտանիքին ու հարազատներին:

Սերգեյ Սարինյանը գիտական աշխարհում հայտնի է իր աշխատություններով` նվիրված հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ։

Սերգեյ Սարինյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 11-ինª ժամը 18.00-ին` Երևանի Ս.Սարգիս /Նոր Նորք/ եկեղեցում:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. հունիսի 12-ինª ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24):

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
09.06.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930