Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Ֆիրդուսիի» առեւտրականները նաեւ մեր երեւանցիներն են

Հունիս 09,2017 16:47

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ֆիրդուսիի» առեւտրականների  դժգոհություններին, ասաց, որ իր տեղակալ Դավիթ Օհանյանը բանակցում է առեւտրականների հետ:

Քաղաքապետը վստահեցրեց, որ «Ֆիրդուսիի» առեւտրականների համար ստեղծելու են հարմարավետություն՝ առեւտուրն իրականացնելու համար. «Մենք դեմ ենք, երբ առեւտրականներին, որ օրվա հացի խնդիրն են լուծում, փորձենք միանգամից արգելել: Դրա համար բանակցում ենք այլ շուկաների հետ, որ իրենց համար տեղեր հատկացնեն, որ կարողանան առեւտուր իրականացնեն»:

Տարոն Մարգարյանն ասաց, որ բանակցությունները դեռ շարունակվում են՝ «Այդ առեւտրականները նաեւ մեր երեւանցիներն են, եւ փորձելու ենք ընդհանուր հայտարարի գալ, որ մեր ոչ մի քաղաքացի դրանից նեղություն չկրի»:

Քաղաքապետի խոսքերով՝ «Դուք գիտեք՝ վերջին 15 տարիներին ինչքան բողոքներ կան «Ֆիրդուսի» թաղամասի հետ կապված՝ բնակիչների, իրացման գոտի եւ քաղաքացիներ՝ վարձով այլ բնակարաններում: Դրա համար ներդրողներ կան, օր առաջ ուզում ենք ավարտին հասցնենք ու այդ թաղամասը գեղեցիկ թաղամաս դառնա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930