Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարը և հայկական իռացիոնալիզմը. «168 ժամ»

Հունիս 10,2017 10:27

Կատարը Պարսից ծոցի միապետությունների շարքում Իրանի հետ նորմալ հարաբերությունների ջատագով  և հակաիրանական գործողություններին չմասնակցող ինչ-որ առումով բացառիկ պետություններից է, ինչը հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրի ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող և մեզ հետ բարեկամական գործակցություն զարգացնող Թեհրանի միջոցով ձևավորելու նաև հնարավոր եռակողմ գործակցության հարթակներ Երևան-Թեհրան-Դոհա ձևաչափով: Մյուս կողմից էլ՝ ռուս-կատարական հարաբերությունները թեև անցել են վայրիվերումների մի քանի շրջաններով, սակայն այժմ գտնվում են սերտացման փուլում՝ հանգամանք, որը լրացուցիչ հնարավորություններ է բացում մեր երկրի առջև, Կատարի հետ բարձր հարաբերություններ պահպանելու միջոցով մեզ համար ակնհայտորեն շահութաբեր  կապող օղակի դերակատարության հավակնություններ ունենալ թե՛ տնտեսական և թե՛ մասնակիորեն քաղաքական հարթություններում:

Եվ, ի վերջո, եթե նույնիսկ վերացարկվենք աշխարհաքաղաքական և տնտեսական շահերից, թշնամական շրջափակման մեջ գտնվող մեր պետության համար աններելի շռայլություն կլինի հրաժարվել արաբական այս երկրից մեզ մեկնած բարեկամության ձեռքը սեղմելուց, հատկապես, եթե նույնիսկ Կատարի դեմ վերջերս դիվանագիտական դեմարշներով հանդես եկած որևէ արաբական երկիր Հայաստանի առջև կողմնորոշման խնդիր չի էլ դրել՝ սահմանափակելու մեր դիվանագիտական գործողությունների մանևրի դաշտը:

Այնպես որ, Կատարի հետ հարաբերություններում Հայաստանի գործելաոճում սխալներ փնտրելը և, առավել ևս, «գտնելն» ակնհայտ իռացիոնալ տրամաբանության դրսևորում է, իռացիոնալություն, որը բնորոշ է Արևելքի, շատ դեպքերում, նուրբ մշակույթներին անծանոթ և աշխարհաքաղաքական զարգացումներին զուտ փարիզյան սրճարաններին բնորոշ ռոմանտիզմի, բայց տարօրինակ կերպով միայն սևուսպիտակ ակնոցներով նայելու սովոր մեր մտավորականության որոշ հատվածին: Ի դեպ, դեռևս 19-րդ դարավերջից մեզանում արմատավորված նման իռացիոնալիզմի և ռոմանտիկ հովերի շրջանակում ծրագրավորում իրականացնելու ավանդույթը ժամանակին հանգեցրեց չափազանց տխուր հետևանքների, որոնց կրկնությունը պետք է բացառել՝ պետականությանը բնորոշ ռացիոնալ գործելաոճը պարտադրելով՝ որպես ամենօրյա կենսակերպ:

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930