Լրահոս
Օրվա լրահոսը

Սուդանից Հայաստան վերադարձան հայ բժիշկները, որոնք մեկնել էին այնտեղ փոխարինելու «Ավրորա» 2017թ. մրցանակակիր Թոմ Քաթինային

Հունիս 11,2017 11:37

Երեք հայ բժիշկներ մեկնել էին Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինային:

Հիշեցնենք, որ Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռների ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժն է Թոմ Քաթինան, եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում աշխատանքը:

Որպեսզի նա կարողանա Հայաստանում մասնակցել «Ավրորա» մրցանակի միջոցառումներին՝ երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ:

Թոմ Քաթինային փոխարինած բժիշկները՝ Արմինե Բարխուդարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գևորգ Ոսկանյանը երեկ վերադարձան Երևան: Նրանց դիմավորեցին հարազատներն ու Բժշկական համալսարանի ուսանողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930