Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՕՊ միացյալ համակարգով մեր կարողություններն ընդլայնվում են

Հունիս 14,2017 12:50

Հանգստյան օրերին Ծաղկաձորում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ եւ ՆԱՏՕ-ի հասարակական դիվանագիտության ծրագրերի ստորաբաժանման աջակցությամբ անցկացված` «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում. Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» սեմինարի ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանում ռուսական ռազմաբազայի թեմաներին անդրադառնալով` ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը չհամաձայնեց գնահատականին, թե ՀԱՊԿ-ի Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը նվազեցնում է Հայաստանի հակաօդային կարողությունները. «Այդ համակարգով կարողությունները ոչ թե նվազում են, այլ ընդլայնվում են, քանի որ մենք անմիջապես կարողանում ենք օգտագործել Ռուսաստանի հարավային տարածաշրջանում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցները: Իսկ ռուսական ռազմաբազայում միայն 4000 զինվորներ չեն, այնտեղ լուրջ ռազմական կարողություններ կան` հրթիռներ, ավիացիա, սակայն համաձայն եմ, որ այն քաղաքական նշանակություն ունի»:

 

Կարդացեք

 

«Առավոտ»

14.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930