Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեն Զանյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Հունիս 14,2017 11:27

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Զավեն Զանյանի` զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված բաց նամակում բարձրացված խնդիրների առնչությամբ ՔԿՎ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը:

Կալանավորված անձ Զ. Զանյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել հունիսի 2-ին և գտնվել կարանտինային բաժանմունքում: Վերջինս դիմում է ներկայացրել, որ շարունակում է դեռևս ձերբակալվածներին պահելու վայրում հայտարարած հացադուլը, ինչից հետո նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց: Հունիսի 7-ին Զ. Զանյանը դադարեցրել է հացադուլը և նրան կրկին օրենքով սահմանված կարգով տեղափոխել են կարանտինային նույն բաժանմունք, այլ ոչ ուրիշ խուց, ինչպես ինքն է պնդում: Հունիսի 8-ին վերջինս, ըստ կարգի, տեղաբաշխվել է կալանավորված անձանց համար նախատեսված այլ խուց:

Ինչ վերաբերում է Զ. Զանյանի առողջական վիճակին, ապա հայտնում ենք, որ բժիշկների զննությունից հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կարգագիր է խնդրել Զ. Զանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար, ինչն էլ բավարարվել է, և վերջինս կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930