Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանն անապատացվել է, եւ այդ զարհուրելի գործընթացը շարունակվում է. «Հրապարակ»

Հունիս 15,2017 11:52

Ցավալիորեն այդպես լինում է, երբ մանավանդ ամառվա այս շոգին նայում ես քաղաքիդ անգամ ոչ անցյալի լուսանկարներն եւ չես հավատում, որ այդ անցյալն իսկապես եղել է։

Եղել են քաղաքային անտառներ, պուրակներ, զբոսայգիներ, եղել են կանաչ, զով տարածություններ, ծաղիկներ, թփեր, բուսածածկույթներ… եղել են եւ ոչնչացվել, զավթվել են տարածքները, կտրված ծառերի փոխարեն կանգնեցվել են նորակառույց շենքերի մահարձանները։

Երեւանն անապատացվել է, եւ այդ զարհուրելի գործընթացը շարունակվում է։

Քսան-քսանհինգ տարի առաջ դպրոց գնալու ճանապարհին մենք մասուր էինք հավաքում, վազում էինք թիթեռների ու թռչունների հետեւից, ուսումնասիրում էինք մրջյուններին, կրետներին ու չաղ, ծանրաշարժ իշամեղուներին, որոնց խայթոցների մասին բակային լեգենդներ ու ասքեր էինք հյուսում։

Մենք բնության մեջ էինք, եւ բնությունը մեր մեջ էր՝ որպես մի հարազատ, գաղտնիքներով անսպառ ուղեկից։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930