Լրահոս
Օրվա լրահոսը

Դուքենդո ֆեդերացիայի հետ մեր գործակցությունն ամուր հիմքերի վրա է. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ)

Հունիս 18,2017 15:56

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴՈՒՔԵՆԴՈՅԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ ներկաներ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս դուքենդոյի ավանդական մրցաշարի բացման կապակցությամբ։

Երկրապահը մշտապես կարեւորել է ֆիզկուլտուրայի եւ սպորտի նշանակությունը։ Հայտնի ճշմարտություն է՝ առողջ մարմնում է առողջ հոգի։ Հենց այդ գիտակցումով էլ՝ մենք պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում առանձնահատուկ տեղ ենք հատկացնում սպորտին, առողջ ապրելակերպին՝ գործակցելով տարբեր մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների հետ։ Դուքենդո ֆեդերացիայի հետ մեր գործակցությունն ամուր հիմքերի վրա է։ Այս ֆեդերացիայում ընդգրկված առավել քան 10 000 հայ մարզիկներից շատերը պաշտոնապես էլ ԵԿՄ անդամ են։

Մենք վստահորեն կարող ենք ասել, որ բոլորդ եք երկրապահ։ Ի դեպ, թե՛ 1989-94-ի Արցախյան պատերազմում, թե՛ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին մեզ հետ առաջնագծում եղել են բազում սպորտսմեններ։

Ես հատուկ ողջունում եմ դուքենդո մարզաձեւի հիմնադիր եւ համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանին, ով կարողացել է մեր ազգային առանձնահատկությունների եւ աշխարհում գոյություն ունեցող մարտարվեստների տարբեր տեսակների լավագույն ավանդույթների համադրմամբ այս ինքնատիպ մարզաձեւն ստանալ։ Նաեւ այդ կերպ է մեր ազգը, մեր հայրենիքը ներկայանում աշխարհին։
Հաջողություններ մեր մարզիկներին եւ բարի երթ մրցաշարին։

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,
ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930