Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ հերքումն իրականում հաստատեց իր զինծառայողի ծանր վիրավորելու մասին լուրը. Razm.info

Հունիս 20,2017 16:51

Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցում որոշ հայ օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ բրիգադներից մեկի հրամանատարի տեղակալ ոմն Նատիգ Ղուրբանովը:

Հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն, իրականում ավելի շատ  հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը. «Տեղեկացնենք, որ հայկական կողմի պնդած պաշտոնում Նատիգ Ղուրբանով ազգանվամբ զինծառայող առհասարակ չի ծառայում»:

Այսպիսով Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է միայն Նատիգ Ղուրբանով անունով բրիգադի հրամանատարի տեղակալի գոյության փաստը: Այնուամենայնիվ չի հերքվում այդ կամ նման անունով կամ նման պաշտոն զբաղեցնող զինծառայողի ծանր վիրավորվելու փաստը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930