Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սերգո Խառատյան. «Սաքուլիկների» թեման շատ վաղուց փակվել է. «Հրապարակ»

Հունիս 21,2017 10:55

ՀՊՏՀ ռեկտորի հրամանով օրերս բուհի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն է նշանակվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Սերգո Խառատյանը։ Նա երեք տարի առաջ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության ժամանակ աչքի ընկած «սաքուլիկների» խմբի մեջ էր։ Հիշեցնենք, որ «Սաքուլիկ» պիտակավորումը ստացած մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մտնել լսարան ու մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը։ Նրանց մեջ էր նաեւ Սերգո Խառատյանը։ Իսկ գլխավոր «Սաքուլիկը» ժամանակին նշանակվեց բուհի պրոռեկտոր։

– Դուք այն խմբի մեջ էիք, որը «Սաքուլիկ» անվանումը ստացավ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու պատճառով։ Շատերը կարծում են, որ Ձեր նշանակումը փոխհատուցման մի ձեւ է։

– Գիտե՞ք ինչ, «Սաքուլիկների» թեման շատ վաղուց փակվել է, ու ինֆորմացիայի բացակայության դեպքում է էդ «Սաքուլիկ» անունն առաջացել։ Ու իրականում ում որ Սաքուլիկ էին ասում, իր անունն ընդհանրապես Սաքուլիկ չէ, ընդհանրապես, էդ ամեն ինչը, ինչը որ կապվեց «Սաքուլիկ» ասված էդ ամեն ինչի հետ, էդ կերպարն էդ «Սաքուլիկի» հետ ընդհանրապես կապ չունի։ Իսկ ո՞վ կպցրեց էդ պիտակը, Դուք կիմանաք, թե ով է կպցրել։ Դա եղել է շատ վաղուց, ես չեմ հիշում՝ ով ում Սաքուլիկ դիմեց, բայց էդ Սաքուլիկը կպցվեց մի մարդու վրա, ով ընդհանրապես կապ չուներ էդ ամեն ինչի հետ։

– Իսկ ո՞վ կապ ուներ, եւ Դուք նորմա՞լ եք համարում այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը։

– Դե, դա վաղուցվա եղած դեպք է, եւ ես պետք է մանրակրկիտ հիշեմ, որ կարողանամ Ձեր հարցերին պատասխանել։ Ես չեմ կարող ասել՝ նման ձեւով պաշտպանելը որն է, որովհետեւ պարոն քաղաքապետը գտնվում էր ներսում, այնտեղ նստած էր հանձնաժողով, հանձնաժողովը գնահատել է, տվել է իր կոչումը։ Ինձ թվում է՝ ես չէ, որ պետք է գնահատեմ կամ կարծիք հայտնեմ պաշտպանության հետ կապված։ Եվ հետո, որ ասում եք՝ արգելել էին լրագրողների մուտքը, ախր, հարգելիս, մեր լրագրողներին էսօր մեր իրականության մեջ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի կարա ոչինչ արգելի, որովհետեւ խոսքի ազատություն կա։ Լրագրողներ ներսում արդեն եղել են, ներսից նկարներ են հրապարակել։

Դա վաղուց եղած մի դեպք է, որի մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք։ Իհարկե, կան այնտեղ դեպքեր, որի վերաբերյալ մենք մեր ներողամտությունը հայտնել ենք կառույցի անունից։ Ու, իհարկե, Դուք ճիշտ եք, բաներ կան, որը որ 18-19 տարեկան ուսանողներին պետք չէր էդ ամեն ինչում մեղադրել, որովհետեւ ոչ ոք անսխալական չէ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930