Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ից ավելորդ սպասելիքներ պետք չէ ունենալ (Տեսանյութ)

Հունիս 29,2017 11:36

«Անվտանգության հարցերում մեր հույսն առաջին հերթին մեր վրա պետք է դնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի`ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հերթական խմբաքանակ զենք տրամադրելու հարցին, ասաց ՀՀ արտգործփոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, եւ մեր դիրքորոշումն այդ հարցում հստակ ու պարզ է»,- ասաց նա:

Շավարշ Քոչարյանը հավաստիացնում է` Հայաստանն իր արտաքին հարաբերությունները թե Ռուսաստանի, թե այլ գործընկերների հետ կառուցում է հենց այդ տրամաբանության շրջանակներում:

Մանրամասները`  տեսանյութում

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր  որ ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին, լինի դա ռուսական զենք, իսրայելական, թե թուրքական, նոր ռիսկեր է ստեղծում, քանի որ Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է` ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930