Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալերի Օսիպյանը նորմալ ոստիկան է, նվիրյալ ոստիկան, որը կարող է լինել ոստիկանապետ». Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիս 30,2017 15:32

Վալերի Օսիպյանը նորմալ ոստիկան է, նվիրյալ ոստիկան, որը կարող է լինել ոստիկանապետ: Բայց նրա նման նվիրյալ ոստիկանին փչացնում է Սերժ Սարգսյանը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդ է պահվել «Սասնա ծռերի» մոտ. «Պատկերացնո՞ւմ եք նրա վիճակը…միասին հաց են ուտում, քննարկում են…այդ ժամանակ դատախազն ասաց՝ եթե տղաները վայր դնեն զենքը եւ թողնեն պատանդներին, քրեական պատասխանատվության խնդիրը կարող է եւ չկիրառվել: Եթե դա պետական պաշտոնյայի խոսք էր, այդպես էլ պետք է լիներ: Չփչացնենք ոստիկանին, զինվորին, ուսուցչին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. տնաշեն….երկիրդ ա փջացել դու ասում ես «չփջացնենք ոստիկանի՞ն»…

  2. Ara Shahbazian says:

    Չփչացնենք ոստիկանին, զինվորին, ուսուցչին… Իսկ քաղաքական գործիչներին կարելի է… Եթե արդեն փչացած չեն…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930