Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերի գնահատում. թիրախում 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողներն են

Հուլիս 03,2017 11:13

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումներն արդյունք են արձանագրել

Ստվերի գնահատում, ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացում ու դրանց նվազեցմանն ուղղված հստակ միջոցառումների իրականացում. նպատակն է՝ տնտեսվարողներին ուղղորդել պակաս վճարված հարկերն ինքնուրույն հայտարարագրելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մինչև 100 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ իրականացվում է ստվերի գնահատում: Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներում կոմիտեն նրանց է ներկայացրել ինչպես ոլորտային, այնպես էլ յուրաքանչյուր ընկերության ռիսկերը: Զբոսաշրջային, շինարարության, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների ներմուծման ու իրացման և այլ ոլորտներում գործող ռիսկային հարկ վճարողներն արդեն տեղեկացվել են իրենց խնդիրներից: Ստվերի գնահատման արդյունքում, ըստ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի, կոմիտեն տիրապետում է բոլոր այն խնդիրներին, որոնք կարող են հանգեցնել հարկերի պակաս հաշվարկմանը: «Թեպետ դրական արդյունքներ արձանագրվել են, այնուամենայնիվ աշխատանքները պետք է շարունակական լինեն: Հարկային եկամուտներն առաջին հինգ ամսվա արդյունքներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 31 միլիարդ դրամով, որից 30 միլիարդ դրամը բաժին է ընկնում առևտրային կազմակերպություններին: Արձանագրելով հարկային եկամուտների նման աճ, չունենք գերավճարի ավելացում: Կարելի է արձանագրել, որ, ըստ էության, հարկային եկամուտների ավելացումը հիմնականում պայմանավորված է ստվերի նվազմամբ, ինչին միտված են ՊԵԿ-ի ամենօրյա գործողությունները»,-ընդգծել է Ռաֆիկ Մաշադյանը:

Վերջերս հսկողական միջոցառումներ են իրականացվել ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող հարկ վճարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ մինչև հսկողական միջոցառումները և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ֆիսկալային հասույթների համեմատականը բերել է իրացման ծավալների մոտ 70 տոկոս աճի: ՊԵԿ-ն առաջիկայում հսկողական գործողություններ է նախատեսում նաև այլ ոլորտներում, մասնավորապես շինանյութի, կենցաղային տեխնիկայի, բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող տնտեսվարողների մոտ: Ռաֆիկ Մաշադյանի հավաստմամբ՝ վարչարարության ենթարկվելու են բացառապես ռիսկային կազմակերպությունները. «Չի բացառվում, որ կկատարվեն պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներ և դրանց արդյունքում կհարուցվեն քրեական գործեր: Մեր գերակա խնդիրը շարունակում է մնալ կազմակերպությունների կողմից հարկերի իրական չափերի ինքնուրույն հայտարարագրումը»:

 

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31