Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ

Հուլիս 03,2017 16:57

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ Շիրակի մարզի բնակչուհին 2017 թվականի հունիսի 16-ի ուշ երեկոյան Արթիկի «Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոն»-ում վաղաժամ ծննդաբերել է արական սեռի պտուղ, ով 2017 թվականի հունիսի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»։ Ճանապարհին արձանագրվել է պտղի կենսաբանական մահը:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածին պտղի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պտղի մահվան պատճառը պարզելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31