Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման հեռանկարները

Հուլիս 06,2017 20:00

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովին և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Օլեգ Բաժենովին: Նրանք Հայաստանում են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կառավարման խորհրդի այսօր տեղի ունեցած նիստի շրջանակում:

Գոհունակություն հայտնելով արտակարգ իրավիճակների ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքից և այդ համատեքստում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունից՝ վարչապետ Կարապետյանը կարևորել է փոխգործակցության շարունակական խորացումն ու զարգացումը:

Վլադիմիր Կուվշինովը և Օլեգ Բաժենովն արդյունավետ են գնահատել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը և ներկայացրել են այսօրվա նիստի շրջանակում կայացած քննարկումների արդյունքները: Մասնավորապես, նախանշվել են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց շուրջ պետք է զարգանա հայ-ռուսական փրկարարական համագործակցությունը՝ փրկարարական ուժերի վերապատրաստում, փորձի և փորձագետների փոխանակում, տեխնիկայի արդիականացում և այլն:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության հետագա ընթացքի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ տարածաշրջանում միակ՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունների ընդլայնումը հնարավորություն կտա հումանիտար արձագանքումն իրականացնել միջտարածաշրջանային մակարդակով:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31