Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի շենքի հարակից տարածքում, այդ թվում՝ Կարապի լճին հարող զբոսայգում, շներին զբոսանքի տանելն արգելվում է. «Հրապարակ»

Հուլիս 07,2017 10:49

Քաղաքապետարանից նշեցին, որ Օպերայի շենքի հարակից տարածքում, այդ թվում՝ Կարապի լճին հարող զբոսայգում, շներին զբոսանքի տանելն արգելվում է Երեւանի ավագանու որոշմամբ. «Ուղղակի վերջին շրջանում շների կողմից Կարապի լճում լողացող կարապների վրա հարձակվելուց հետո այդ տարածքում ուժեղացվել է հսկողությունը»։

Հարցին, թե Երեւանում կա՞ն շների համար նախատեսված հատուկ զբոսավայրեր, քաղաքապետարանից բացասական պատասխան տվեցին, սակայն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից աշխատանքներ են տարվել եւ տարվում են շների զբոսանքի համար հատուկ տարածքներ առանձնացնելու ուղղությամբ։

Իսկ թե որքանով են անվտանգ դնչկալ չկրող շները հասարակության համար, «Խասկի Արմենիայի» անդամ զրուցակիցս նշեց, որ խասկի (հասկի) տեսակի շներն անվտանգ են, եւ օրենքը թույլ է տալիս այդ ցեղատեսակի շներին առանց դնչկալի զբոսանքի տանել. «Խասկին էնպիսի ցեղատեսակ է, որ ոչ մեկին վատություն չի անի։ Դրա համար շատ հանգիստ են նայում թե մարդիկ, թե մնացածը։ Օրենսգրքով տրված է, որ իրենք միակ ցեղատեսակն են, որ առանց դնչկալի կարող ես հասարակական վայրում ման տալ»։

Մինչդեռ զբոսայգիներում իրենց երեխաների հետ հաճախակի զբոսնող մայրերը հակառակն են պնդում՝ նշելով, որ երեխաները վախենում են շների ներկայությունից, իսկ չվախեցողներն էլ անպայման ուզում են խաղալ կենդանիների հետ, որը հղի է վտանգներով։

Նրանցից մեկը զրույցում նշեց, որ հաճախ են զբոսայգի գնում, որտեղ նկատում են մարդկանց՝ երեխաներից էլ մեծ չափերի շների հետ։ «Առանց դնչկալի, մեծ չափերով շներ են բերում։ Ինչքան էլ վստահեցնում են, թե չեն կծում, միեւնույն է՝ վատ դեպքը մեկ անգամ է լինում, վտանգավոր են։ Իսկ երեխաներն էլ սիրում են շների հետ խաղալ։ Այս հարցին պետք է լուծում տրվի, հատուկ զբոսայգիներ հատկացվեն շների համար, թե չէ մենք դեմ ենք նույն զբոսայգում երեխաների հետ հսկա շների առկայությանը»։

Եվ խնդիրը միայն վտանգը չէ, այլ այն, որ զբոսայգիներն ու դրանց խոտածածկ տարածքը շների կղանքով է լցվում, հետո երեխաներն են զբոսնում, սա արդեն վարակների, հիվանդությունների վտանգ է ստեղծում։

Եվ մի բան էլ. եվրոպական երկրներում կենդանիների տերերն իրենց չորքոտանիների հետեւից հավաքում են աղբը, իսկ չհավաքելու դեպքում՝ տուգանվում, մինչդեռ մեզանում նման ավանդույթ չկա՝ կենդանիները մայրաքաղաքի կենտրոնում կեղտոտելով ման են գալիս:

Վով ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31