Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասագիրք գրողը պետք է նայի այն մուլտֆիլմերը, որ նայում են երեխաները» (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 07,2017 12:02

Դասագրքեր գրողները պետք է երեխայագետ լինեն: «Դասագիրք գրողները պետք է շատ լավ հասկանան՝ ինչ են սիրում այսօրվա երեխաները: Դասագիրք գրողը պետք է նայի այն մուլտֆիլմերը, այն կինոները, որոնք նայում են երեխաները, որպեսզի նաեւ այդ ամեն ինչը օգտագործենք, որպեսզի հասկանա՝ երեխան ինչու է սիրում այս մուլտֆիլմը, ինչ պիտի անեմ ես, որ այդ ոճի ինչ-որ մի բան ես իմ դասագրքում դնեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Դասագիրքը գիտական մենագրություն չէ, եւ լավ դասագիրք գրելու համար հեղինակները գեղարվեստական գրականություն պիտի կարդացած լինեն։ Այս հարցերի շուրջ բանավեճ էր տեղի ունեցել նաեւ մի քանի օր առաջ 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը՝ խորհրդարանում: «Հիմա իմ՝ 7-րդ դասարանի երեխայի հետ զուգահեռ նայում եմ, ինձ թվում է՝ այդ գրքերի որոշ հեղինակներ հոգեկան աննորմալություններ ունեն 100 տոկոսով, ու մենք էդքան միամիտ չենք, հասկանում ենք՝ ովքեր են գրում գրքերը: Դուք ասում եք արտասահմանից գտնենք լավ գրքեր, ինչի սովետական միության գրքերը վա՞տն էին: Ոչ թե նոստալգիկ, այլ ուզում եմ հասկանալ՝ ո՞ւր կորան այդ գրքերը»,- Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին՝ ասել էր ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ի պատասխան նրան՝ Լեւոն Մկրտչյանն ասել էր. «ՌԴ-ում էլ են կորել այդ գրքերը, դրանք 25-30 տարվա են»:

Արձագանքում է նաեւ Սերոբ Խաչատրյանը. «Ընդհանրապես աննորմալություն յուրաքանչյուր մարդու մեջ էլ կա, սակայն կառավարման համակարգերի խնդիրն այն է, որպեսզի հնարավորություն չտանք աննորմալությունը դրսեւորվի»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31