Լրահոս
Օրվա լրահոսը

1 էջի թարգմանության համար 8500 դրամ է ծախսվել պետբյուջեից. Վերահսկիչ պալատը գուցե տարվա ընթացքում անդրադառնա խնդրին

Հուլիս 07,2017 13:45

ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Լևոն Յոլյանը ներկայացրեց 2016-ի տարեկան հաշվետվությունը: Ըստ այդմ՝ իրականացվել է 23 վերահսկողություն: Վերահսկիչ պալատի կողմից 2016 թվականին իրականացված վերահսկողությունների արդյունքում կազմված ընթացիկ հաշվետվություններից 3-ի մասով հարուցվել են քրեական գործեր:

Պարոն Յոլյանը ԱԺ ամբիոնից հավաստիացրեց, որ պալատի արդյունավետության բարձրացման համար նոր սահմանադրությունն օբյեկտիվորեն ավելի լավ հնարավորություններ է ստեղծում:

Պարոն Յոլյանին հարց հղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա հիշեցրեց, որ բյուջեի կատարողականի վրա մեկ հպանցիկ հայացքը բավարար էր, որ ակնհայտ լիներ՝ թարգմանչական ծառայությունների համար 217.5 միլիոն դրամ համապատասխանաբար ծախսվել է 25.000 էջի թարգմանության համար: Իվետա Տոնոյանի պնդմամբ՝ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մեկ էջի թարգմանության համար 8500 է ծախսվել, մինչդեռ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ ծառայության վճարները 1500-5000 դրամ են: Ուստի արդյոք վերահսկիչ պալատը արե՞լ է խորքային ուսումնասիրություն, պարոն Յոլյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ մեր գնահատականին, ապա մենք տալիս ենք արժանահավատության վերաբերյալ գնահատականը: Մենք այդ հաշվետվությունը ստանում ենք մայիսին և պարտավոր ենք մի քանի օր հետո եզրակացություն տալ: Մենք դա արդեն ֆիքսել ենք և տարվա ընթացքում գուցեև գտնենք, որ կարևոր է, կրկին վերահսկողական միջոցառումներ իրականացնենք»:

Իվետա Տոնոյանը կրկին արձագանքեց՝ մի՞թե ավելի լավ չի լինի, որ այս ամբիոնից նման հարցերի անդրադառնանք, մանավանդ հասարակության վստահության բարձրացման մասին ենք խոսում: Պարոն Յոլյանն արձագանքեց. «Այս ամբիոնում շատ ավելի լուրջ երևութային խնդիրներ պիտի դրվեն քննարկման»:

Պարոն Յոլյանը հայտնեց, թե ինքը բնավորությամբ լավատես է, և կանեն ամեն ինչ, որ 2017-ի հաշվետվությունը լինի պատգամավորների պահանջներին համապատասխան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31