Լրահոս
Օրվա լրահոսը

Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը «Ոսկե ծիրանին» կոչ են արել վերանայել ֆիլմերի ծրագիրը հանելու որոշումը

Հուլիս 11,2017 10:16

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը իր և ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անունից Facebook-ի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված «Ոսկե ծիրան» կինոփառատոնին՝ պահանջելով վերանայել ԼԳԲՏ համայնքի մասին պատմող ֆիլմերը փառատոնի ծրագրից հանելու գաղափարը:

ԼԳՊՏ համայնքի մասին 2 ֆիլմերը ներառված էին «Հայացք ներսից և դրսից» ծրագրում: Ծրագիրը անցնելու էր Կինոմատոգրաֆիստների միությանը պատկանող Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Օրերս տեղեկություն տարածվեց, որ Կինեմատոգրաֆիստների միությունը որոշել է հանել ամբողջ ծրագիրը՝ հիմնվելով «հասարակական կարծիքի» վրա:

Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մենք շատ մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության գրաքննությամբ, որի արդյունքում որոշում կայացրին «Ոսկե ծիրան» ֆիլմերի փառատոնից հանել մի ամբողջ ծրագիր: Ատոմը շուրջ 10 տարի եղել է փառատոնի նախագահ և սարսափելի է տեսել, որ այն փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն քարոզում էինք միջազգային կինոհանրության մեջ ֆիլմերի և այն ռեժիսորների անունից, ովքեր խոսում էին այդքան հրատապ մարդու իրավունքների խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն և լուսաբանվեն:

Անշուշտ, հայ ականավոր ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակը ոգեկոչելու լավագույն ճանապարհն է ապահովել, որ հայկական ձայնն արտահայտող նոր ֆիլմերը ցուցադրվեն ու տարածվեն: Մենք երբևէ չէինք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիրը կարող է չեղարկվել՝ որպես կինեմատոգրաֆիստին հիշատակի և հարգանքի տուրք: Այս պնդումը շատ անհեթեթ է հնչում: Մենք կոչ ենք անուն կինոփառատոնին վերանայել այս տարօրինակ որոշումը: Մենք կոչ ենք անում կինոփառատոնին ներկայացնել մտածելու տեղիք տվող այս աշխատանքի ծրագիրը, որը ցույց է տալիս ներկայի Հայաստանի և Սփյուռքի միջև առկա ձայների բազմազանությունը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31