Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղյա՞կ է արդյոք ԿԳՆ-ն՝ Վարդենիսի ավագ դպրոցի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ

Հուլիս 19,2017 10:51

 Հունիսի 14-ին «Առավոտ» էլեկտրոնային թերթում հրապարակվեց «Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով» իմ հոդվածը, որտեղ ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որը ԿԳՆ-ի կողմից մնաց անպատասխան:

Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը  ընթացել է խախտումներով: Շատ կասկածելի է դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի մեջ գյուղապետի գլխավորությամբ ներկայացված են Սուվարյան գերդաստանի որոշ անդամներ, իսկ գյուղապետի կոռուպցիոն գործունեության մասին գյուղում խոսում են բոլորը և նրա համար դպրոցի գործերի մեջ խառնվելն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Տնօրենի ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանը, որի ներկայացրած եզրակացությունը ընտրության ընթացքի մասին եղել է կիսատ պռատ և նրա նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 2017թ. հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան առաջադրվել է մեղադրանք: Այս մասին ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին 27.06.2017թ. գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ.Ամբարյանն ու տեղեկացրել, որ նախաքննությունը շարունակվում է: Ստացվում է, որ Վաղաշենի գյուղապետ Սուվարյանի կոռուպցիոն գործունեությանը հար և նման կոռուպցիայի մեջ մեղադրվող անձը տնօրենի ընտրության վերաբերյալ ԿԳՆ է ներկայացրել այն եզրակացությունը, որի հիման վրա կայացած է համարվել Վաղաշենի դպրոցի տնօրենի ընտրությունը, մի՞թե կարելի է վստահել նման  մարդու ներկայացրած փաստաթղթին: Եթե ԿԳՆ-ն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա, կարծում եմ նրա կողմից այդ փաստաթղթի նկատմամբ պետք է լինի վստահության զրոյական աստիճան:

Ինչևէ, սպասում եմ վերոնշյալ հոդվածի վերաբերյալ ԿԳ նախարարության պարզաբանմանը:

Կից հրապարակում եմ ՀՀ դատախազության նամակը:

 

Անահիտ Բախշյան

Ելք խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31