Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Պրուլկս Սենեկալին էլ են բանակի համար հաշվառել, հետո` տարկետում տվել

Հուլիս 19,2017 17:54

Մարզիկ Սիմոն Պրուլկս Սենեկալին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության գեղասահքի հավաքական թիմում, հաշվառել են պարտադիր զինվորական ծառայության համար:

Բանն այն է, որ մարզիկ Սենեկալին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով  Հայաստանի քաղաքացիություն է շնորհել, ինչն էլ օտարազգի գեղասահորդի համար Հայոց բանակում ծառայելու պարտավորություն է առաջացրել:

Սիմոն Պրուլկս Սենեկալին առայժմ բանակում ծառայելուց կազատեն մեկ տարի ժամկետով` կառավարության որոշմամբ` մինչեւ 2018 թվականի ամառային զորակոչը:

Նա մասնակցելու է գեղասահքի 2018-2019 թվականների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ 2018 թվականին Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգից: Հարցը վարչապետին կներկայացնի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31