Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրում են հոգեբուժարաններում մշտադիտարկում իրականացնելու փորձը

Հուլիս 22,2017 14:59

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության թբիլիսյան ներկայացուցչության նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությամբ  Աղվերանում անց է կացվում սեմինար՝ հոգեբուժական հաստատությունների մշտադիտարկման չափորոշիչների վերաբերյալ։

Դրան մասնակցում են հոգեբուժության ոլորտում միջազգային փորձագետ Վլադիմիր Արտակովը՝ Մակեդոնիայից, Վրաստանի Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչներ, Հայաստանի փորձը ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Մարոկկոյի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներ։ Սեմինար-դասընթացի նպատակը փորձի փոխանակումն է, ինչը կարող է առավել արդյունավետ դարձնել մշտադիտարկման գործընթացը հոգեբուժարաններում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ խնդիրները հոգեբուժարաններում ոչ միշտ են պատշաճ ուշադրության արժանանում և կա անհրաժեշտություն դրանք լայն քննարկման առարկա դարձնելու։ Այս խնդիրների ուսումնասիրությունը, ըստ Պաշտպանի, պահանջում է մասնագիտական մոտեցում և այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքներում առաջիկայում կներգրավվեն նաև պրոֆեսիոնալ հոգեբույժ, հոգեբան, սոցիոլոգ։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ փոխվել է հասարակության վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ, հասարակությունը խոսում է դրանց մասին, բայց դեռ շատ անելիք կա։

Երկօրյա դասընթացի ավարտից հետո մասնակիցները կայցելեն հոգեբուժական հաստատություն։


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31