Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց հետ

Հուլիս 26,2017 12:34

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները 2017 թվականի հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ:

Նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, հերթական անգամ ուսումնասիրել անազատության մեջ պահվող նշյալ բոլոր անձանց բժշկական փաստաթղթերը և պահման վայրի պայմանները:

Արձանագրված խնդիրների մի մասը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ աշխատանքի արդյունքում տեղում լուծում է ստացել, մյուս մասը Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն կներկայացվի գրավոր ընթացակարգի շրջանակներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31