Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ հայտարարում է նույն դիպուկահար հրացանն արտադրելու մասին. razm.info

Օգոստոս 02,2017 11:35

«Ռազմինֆո». Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը զեկուցել է, որ Ադրբեջանում արտադրության են դրել Yalquzaq («Յալգուզագ») դիպուկահար հրացանը և F-1 տիպի ձեռքի ուսումնական նռնակը:  Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կայքը:

7,62 մմ տրամաչափի «Յալգուզագ» դիպուկահար հրացանն առաջին անգամ ցուցադրվել է 2013 թ. Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:

Հետաքրքրական է, որ 2014 թ. Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազադ Մամեդովը հայտնել էր, թե «դիպուկահար հրացանը արդեն պատրաստ է օգտագործման»: Այդ ժամանակ նշվում էր, թե այն «մոտ ժամանակներս կհամալրի Ադրբեջանի բանակի սպառազինությունը»:

2016 թ. նախարարության «Շարղ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Իլգար Նազարովն էլ իր հերթին հայտնել էր, թե «Ադրբեջանը «Յալգուզագի» արտահանման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել»:

Այժմ էլ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը հայտարարում է, որ նոր են անցնում «Յալգուզագի» սերիական արտադրության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031