Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազատ ոճային երկու ըմբիշներ երեկոյան կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Օգոստոս 02,2017 15:32 Share

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի հավաքականից այսօր մրցագորգ մտավ չորս ըմբիշ, որոնցից երկուսը երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար:

55 կգ քաշային Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է Գերմանիան ներկայացնող Ռամզան Ավտաեւի հետ, իսկ 66 կգ քաշային Գեւորգ Մխեյանի (նկարում) մրցակիցը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ՝ սփոփիչ գոտեմարտերի ավարտից հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել